Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկ-ը 2012 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում գրանցել է POS-տերմինալների քանակի զգալի աճ: Բանկը 2012 թվականի առաջին չորս ամիսներին, առեւտրի եւ սպասարկման կետերում տեղադրել է 3,6 անգամ ավել POS-տերմինալներ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Տարվա սկզբի համեմատ POS-տերմինալների քանակն աճել է 16%-ով ` հատելով 500-ի սահմանագիծը: «Մենք մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել ենք առեւտրային եւ սպասարկման կետերում տեղադրված POS-տերմինալների ցանցի զարգացման վրա եւ 2012 թվականի սկզբից բանկի մարքեթինգի եւ հասարակության կապերի վարչության հետ համատեղ մեզ հաջողվեց բավական չափով ընդլայնել բանկի POS-տերմինալների ցանցը: Կան բոլոր հնարավորությունները, որ մինչեւ 2012 թվականի ավարտը բանկի գործող տերմինալների քանակը կանցնի 600-ի սահմանագիծը,»- նշել է Անելիք Բանկի Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության առաջատար մասնագետ, POS-տերմինալների ներգրավման եւ զարգացման պատասխանատու Արթուր Թանգամյանը:«Մենք նախատեսում ենք 2012-13 թվականներին առաջարկել պլաստիկ քարտերով նոր բանկային պրոդուկտներ, որոնք, կարծում եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնեն հաճախորդների շրջանում: Հուսով եմ, որ այդ նոր քարտերով մեզ կհաջողվի նաեւ շեշտակի ավելացնել բանկի պլաստիկ քարտերից օգտվող հաճախորդների քանակը», - նշել է Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը: Tweet Դիտում՝ 4857