Commerzbank-ը կօգնի Հայաստանին գերմանական ներդրումներ ներգրավել

23.05.2012 | 18:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում գերմանական Commerzbank-ի գործադիր խորհրդի անդամ, ֆինանսական կառույցների ղեկավար Քրիստոֆ Գաբրիել Մետցեի գլխավորած պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանի՝ արտահանման վրա հիմված արդյունաբերական ռազմավարությունը:

Քրիստոֆ Գաբրիել Մետցեն նշել է, որ Commerzbank-ն ունի այնպիսի հաճախորդ ընկերություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում ռազմավարության մեջ ներառված բնագավառներում եւ հետաքրքրված կլինեն հնարավոր ներդրումներով, հայտնել են կառավարությունում:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել  Գերմանիայում կազմակերպել բիզնես-ֆորում, որը գերմանական ընկերություններին տեղեկատվություն կփոխանցի Հայաստանի տնտեսական ծրագրերի մասին:

Դիտում՝ 1803

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW