Habitat-Armenia-ն եւ Ինեկոբանկը կաջակցեն 200 անապահով ընտանիքների

21.05.2012 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամն ու Ինեկոբանկը համատեղ ծրագրի են գործարկել, որի նպատակն է աջակցել 200 ցածր եկամուտ ունեցող ընտանիքների` բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքները բարելավելու միջոցով:

Ծրագրի մեկնարկն ազդարարվել է Վանաձորում 2 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներով, հայտնել են հիմնադրամում:

«Սա փորձնական ծրագիր է, եւ Հաբիթաթ Արմենիային եւ Ինեկոբանկի համագործակցությունը ծրագրի շրջանակներում բազմաբնակարանային շենքերի բնակիչների կենսապայմանների բարելավման համար իրականացվող առաջին քայլերն են», - նշել է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:

Ծրագրի փորձնական փուլի շրջանակներում Ինեկոբանկը անապահով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար հիմնադրամից ստացել է 11 մլն դրամի ($27,5 հազ.) վարկ:

Դիտում՝ 1775

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW