Կան պետական ծառայություններ, որտեղ քաշքշուկներն ու կաշառքը դեռեւս ուժի մեջ են, ասել է վարչապետը

17.05.2012 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունը 15 ոլորտներում իրականացնում է պետական գերատեսչությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի մոնիտորինգ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության այսօրվա նիստում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ «բազմաթիվ ոլորտներում արդեն իսկ լուրջ առաջընթաց է արձանագրվել, սակայն դեռ կան պետական ծառայություններ, որտեղ բյուրոկրատական քաշքշուկները, այս կամ այն տեղեկանքը ստանալու համար կաշառքը դեռեւս ուժի մեջ են»:

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ մոնիտորինգի արդյունքները կամփոփվեն երկու շաբաթվա ընթացքում:

Դիտում՝ 2047

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW