Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա-ն ընդլայնում է աջակցությունը կենդանաբանական այգուն

14.05.2012 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա (Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա) ընկերությունը պաշտոնապես ստանձնել է Երեւանի Կենդանաբանական այգու հարավկովկասյան արջի եւ նրա ձագի խնամակալությունը: 

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը հպարտ է ընդլայնելու իր աջակցությունը Երեւանի Կենդանաբանական այգուն՝ արջի եւ իր ձագի խնամակալությունը ստանձնելով»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:  «Բնության եւ կենդանական աշխարհի պահպանությունը կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար, եւ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունն այս խնդիրները մշտապես պահելու է իր ուշադրության կենտրոնում»:

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը սերտորեն համագործակցում է Երեւանի Կենդանաբանական այգու հետ բնապահպանական եւ կենսաշխարհի պահպանության ծրագրերի շրջանակներում: 

Ընկերությունը աջակցում է Երեւանի կենդանաբանական այգու կրթական կենտրոնի էկոակումբի գործունեությանը, որի միջոցով երեխաները բնապահպանության տեսական եւ գործնական գիտելիքներ են ստանում:

Դիտում՝ 1914

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW