Յունիբանկի «Մաշտոց» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

07.05.2012 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկի նորաբաց «Մաշտոց» մասնաճյուղն այսօրվանից սկսել է հաճախորդների սպասարկումը: Մասնաճյուղը գտնվում է`  ք.Երեւան, Մաշտոցի պող. 22/2 հասցեում:

«Մաշտոց» մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում: «Գրավիչ պայմաններով տրամադրվող ծառայությունների լայն տեսականին եւ մասնաճյուղի ժամանակակից ձեւավորումը հաճախորդների համար կապահովեն հարմարավետ եւ որակյալ սպասարկում», - նշված է բանկի հաղարդագրության մեջ:

Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչեւ 17:00:

Մասնաճյուղային ցանցի ընդլայնվածությամբ Յունիբանկը զբաղեցնում է ՀՀ բանկային համակարգի առաջատար դիրքերից մեկը: Այսօր բանկն ունի 41 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում:

Դիտում՝ 7388

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW