Երեւան: Մեդիամաքս: 2012-ի ապրիլին գնաճը Հայաստանում կազմել է 1.9% (մարտի ցուցանիշը` 2.2%):Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապրիլին արձանագրվել է պարենամթերքի գնի 1.1%, ոչ պարենային ապրանքների` 4.3% եւ ծառայությունների սակագների 1,5% աճ, հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Ապրիլին գները Հայաստանի սպառողական շուկայում 2012թ. մարտի համեմատ նվազել են 0.6%-ով: Ընդ որում, սննդամթերքի գները նվազել են 1,4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների`համապատասխանաբար 0.9% եւ 0.1% աճ: 2012թ. հունվար-ապրիլին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել են 3%-ով:Մարտի համեմատ պարենային ապրանքների 1,4% գնանկման վրա անմիջական ազդեցություն են թողել բանջարեղենի և կարտոֆիլի, կենդանական և բուսական յուղերի, շաքարավազի 7.6-1.5% գների նվազումը: 2012թ. ապրիլին մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում 0.9%-անոց գնաճը, ըստ վիճծառայության, մեծապես պայմանավորվել է բենզինի եւ դիզվառելիքի` համապատասխանաբար 5.8% եւ 2.3% գնաճով: 2012թ. ապրիլին 2011թ. ապրիլի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 15.3% եւ 9.3%-ով: Tweet Դիտում՝ 1654