Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. առաջին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն գրանցել է հիմնական ցուցանիշների աճ` 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 31.03.2012թ. դրությամբ բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 107.5 մլրդ դրամ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 26.7 մլրդ դրամ կամ 33.1%: Հաճախորդներին տրամադրված վարկերն ու այլ փոխառությունները կազմել են 82.4 մլրդ դրամ` 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 27.0 մլրդ դրամով կամ 48.7%-ով: 31.03.2012թ. դրությամբ բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 91.5 մլրդ դրամ` 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 25.9 մլրդ դրամով կամ 39.4%-ով: Հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունները կազմել են 42.0 մլրդ դրամ` ավելանալով 8.1 մլրդ դրամով կամ 24.0%-ով: Ընդ որում` իրավաբանական անձանց միջոցները կազմել են 21.9 մլրդ դրամ` ավելանալով 1.2 մլրդ դրամով կամ 6.0%-ով, իսկ ֆիզիկական անձանց միջոցները` 20.1 մլրդ դրամ` ավելանալով 6.9 մլրդ դրամով կամ 52.2%ով:31.03.2012թ. դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 15.9 մլրդ դրամ, որն ավել է 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից 871.0 մլն դրամով կամ 5.8%-ով: Tweet Դիտում՝ 3375