Զարգացման Հայկական Բանկի ավանդային պորտֆելն աճել է 122%-ով

27.04.2012 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. առաջին եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրելէ 122%-ով կամ 12.4 մլրդ դրամով:

Ավանդային պորտֆելի կառուցվածքում ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդներն աճել են 137%-ով եւ հասել 18,2 մլրդ դրամի: Իրավաբանական անձանցից ներգրավված ավանդները աճել են 75%-ով եւ անցել 4,4 մլրդ դրամի սահմանը:

Բանկը մինչեւ մայիսի 31-ը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է նոր “Մաքսիմում” ավանդատեսակ հետեւյալ տոկոսներով` ՀՀ դրամի դիմաց` 14%, ԱՄՆ դոլարի` 10%, եւ եվրոյի` 8% տարեկան տոկոսադրույքներով:


Դիտում՝ 4183

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW