Անելիք Բանկ-ը աջակցում է «Վիվա լա Ֆրանս» նախագծին

20.04.2012 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկ-ը միացել է «Վիվա լա Ֆրանս» նախաձեռնությանը` ֆինանսապես աջակցելով ծրագրին:

«Վիվա լա Ֆրանս» ծրագիրը նախաձեռնել է «Հայկական Վեկտոր» մշակութային հիմնադրամը: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է երգ եւ նկարահանվել է տեսահոլովակ` նվիրված  Ֆրանսիային:

«Ֆրանսիայի կես միլիոնանոց հայ համայնքը միշտ ակտիվ դերակատարություն է ունեցել Ֆրանսիայի քաղաքական ու մշակութային կյանքում եւ բազմաթիվ հայեր մեծ հաջողությունների են հասել այդ երկրում: Եղբայրական Ֆրանսիան առաջիններից  էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց Մեծ Եղեռնը: Այս ամենը հաշվի առնելով, մենք ցանկանում էին որեւէ կերպ  արտահայտել մեր երախտագիտությունը եւ «Վիվա լա Ֆրանս» ծրագիրը դարձավ դա անելու լավագույն միջոցը», - ասաց Անելիք Բանկ-ի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արեւյանը:

Դիտում՝ 2057

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW