Երեւանում կկայանա «Բրենդեր եւ բիզնես» կոնֆերանսը

16.04.2012 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի 21-ին Երեւանում կկայանա «Բրենդեր եւ բիզնես» թեմայով կոնֆերանս:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով կազմակերպիչ Maeutica բրենդինգային գործակալության հրավերով Հայաստան կժամանեն բրենդինգի ոլորտի հեղինակավոր պրոֆեսիոնալներ`  Յոնաթան  Դոմինիցը, Ալեքսանդր Գրանդը, Ջերեմի Հիլդրեթը, Գրիգոր Բադալյանը:

Կոնֆերանսի  հիմնական թեմաներն են`

-Բրենդի հետազոտական փուլ, բրենդի ստեղծման եւ մեկնարկի համար  անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում;
- Բրենդային հարթակի ստեղծում եւ կոնցեպտուալ ռազմավարության մշակում;
- Բրենդի կոնցեպցիայի վիզուալիզացիա եւ ադապտացիա, դիզայն;
- Բրենդի դիրքավորման եւ առաջխաղացման ժամանակակից հաղորդակցային գործիքները եւ ալիքները:

Կոնֆերանսին կմասնակցեն ինչպես բրենդինգի, մարքեթինգի, PR-ի, գովազդի ոլորտի մասնագետներ, այնպես էլ խոշոր եւ միջին բիզնեսի, առաջատար ֆինանսական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի, հասարակական եւ միջազգային ընկերությունների աշխատակիցներ եւ ուսանողներ, հայտնել են Sprin Group ընկերությունից:

Դիտում՝ 2300

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW