Կոնվերս բանկ-ի եւ Մեդիամաքս-ի մրցույթի հաղթողները մրցանակներ ստացան
13.04.2012 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ www.banks.am





Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս բանկ-ի եւ Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի մաս կազմող Bravo.am կայքի կողմից կազմակերպված «Ապագայի կինը» մրցույթի հաղթողները ստացել են իրենց մրցանակները:
Մրցույթի շրջանակներում Bravo.am-ի այցելուները պետք է գրեին էսսե (շարադրություն) «Ապագայի կինը» թեմայով: Մրցույթի 3 հաղթողների համար Կոնվերս բանկը սահմանել էր մրցանակներ` Կանանց քարտ 50.000 (1-ին տեղ), 30.000 (2-րդ տեղ) եւ 20.000 (3-րդ տեղ) դրամ մնացորդով:
Ամփոփելով մրցույթի արդյունքները՝ Կոնվերս բանկի-ի եւ Մեդիամաքս-ի ներկայացուցիչներից կազմված ժյուրին ընտրել է 3 հաղթողներին, որոնց աշխատանքների հետ կարող եք ծանոթանալ այստեղ:
Երեկ Մեդիամաքս-ի գրասենյակում մրցույթի հաղթողները ստացան իրենց մրցանակները:
«Ուրախալի է, որ կանանց տոներին նվիրված մրցույթի մասնակիցների շարքում տղաներ էլ են եղել, որոնք իրենց յուրօրինակ պատկերացումներն են ներկայացրել ապագայի կնոջ մասին»,- նշել է Կոնվերս բանկ-ի մարքեթինգի բաժնի պետ Նաիրա Թովմասյանը:
«Չնայած ցանկացած ընտրություն սուբյեկտիվ է, կարծում եմ, շատ հաջող աշխատանքներ ենք ընտրել: Bravo.am-ում եւ Mediamax.am-ում նման մրցույթներն արդեն բարի ավանդույթ են դարձել, պարբերաբար անցկացնում ենք, բայց կոնկրետ բանկի հետ առաջին անգամ էր եւ հաջողված փորձ է», - ասել է Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: