HSBC-ն գործարկել է HSBC PLUS փաթեթը

12.04.2012 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» այսօրվանից հաճախորդներին է ներկայացնում իր նոր` HSBC PLUS փաթեթը:

Այն ուղղված է առնվազն 400 հազար դրամ ամսական զուտ եկամուտ կամ 4 մլն դրամ առկա միջին դրական մնացորդ ունեցող հաճախորդներին:

HSBC PLUS  փաթեթը ներառում է ընթացիկ հաշվի անվճար բացում եւ բանկոմատային քարտի տրամադրում, ՄաստերՔարտ Պլատինում` իր անվճար “Միջազգային կոնսիերժ” ծառայությամբ, ինչպես նաեւ ինտերնետային եւ հեռախոսային բանկային ծառայությունների անվճար գրանցում եւ օգտագործում:

Հաճախորդը կարող է նաեւ ընտանիքի անդամների համար հավելյալ բանկոմատային եւ ՄաստերՔարտ Պլատինում քարտեր ստանալ, ինչպես նաեւ օգտվել արտոնյալ պայմաններով ժամկետային ավանդներից, վարկերից եւ այլ առավելություններից:

Դիտում՝ 4452

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW