«Բեկոն պրոդուկտ»-ը համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի մսամթերքի միության հետ

10.04.2012 | 19:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Բեկոն պրոդուկտ», ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացներին եւ զարգացման ծրագրերին:

1995-ին հիմնադրված «Բեկոն պրոդուկտ»-ը սննդամթերքի որակի բարձրացման նպատակով Schieler ընկերությունից ձեռք է բերել  նոր հոսքագծեր: Ընկերությունն այժմ ներդնում է HACCP (Hazard analysis and critical control point) միջազգային ստանդարտացման ծրագիրը, որի համաձայն վերահսկվում է արտադրության ողջ գործընթացը:

Ընկերությունն ունի 97 աշխատակից, սակայն հոսքագծերի հզորությունները եւ գործարանի թողունակությունը հնարավորություն են տալիս քառապատկել արտադրական ծավալները եւ ստեղծել նոր աշխատատեղեր:

«Բեկոն պրոդուկտ»-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի մսամթերքի միության հետ, որի մասնագետների հսկողությամբ իրականացվում է համատեղ արտադրություն:

Դիտում՝ 3198

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW