Երեւան/Մեդիամաքս/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ը ամփոփել է հաճախորդների կողմից անկանխիկ գործարքների կատարման խթանմանն ուղղված եռամյսա հատուկ առաջարկի արդյունքները: Ակցիան հայտարարվել էր MasterCard-ի հետ համատեղ: Բանկի 100-ց ավելի հաճախորդներ այսօրվանից կստանան նվերներ` թվային տեսաշրջանակներ: Քարտատերերից 52-ը ընտրվել էին անկանխիկ գործարքների քանակի (առնվազն 50 գործարք), մնացած 50-ը` գումարով ամենաշատը կատարված գործարքների (առնվազն 1,000,000 դրամին համարժեք ընդհանուր գումարով անկանխիկ գնումներ) սկզբունքով: Անկանխիկ գործարքները պետք է կատարվեին 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2012 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում: Tweet Դիտում՝ 2182