Երեւան: Մեդիամաքս: 2012-ի մարտին գնաճը Հայաստանում կազմել է 2.2% (փետրվարի ցուցանիշը` 3%):Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մարտին արձանագրվել է պարենամթերքի գնի 2%, ոչ պարենային ապրանքների` 3.9% եւ ծառայությունների սակագների 1,3% աճ, հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:Մարտին գները Հայաստանի սպառողական շուկայում 2012թ. փետրվարի համեմատ աճել են 0.1%-ով: Ընդ որում, սննդամթերքի գները նվազել են 0,1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների`համապատասխանաբար 0.8% եւ 0.2% աճ: 2012թ. հունվար-մարտին սպառողական գները Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել են 3,3%-ով:Փետրվարի համեմատ պարենային ապրանքների 0,1% գնանկման վրա անմիջական ազդեցություն են թողել մրգի, կաթնամթերքի, ձվի, շաքարավազի, կենդանական եւ բուսական յուղերի, մսամթերքի 3.0-0.2% գնանկումը: 2012թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում 0.8%-անոց գնաճը, ըստ վիճծառայության, մեծապես պայմանավորվել է բենզինի եւ դիզվառելիքի` համապատասխանաբար 3.5% եւ 1.6% գնաճով: 2012թ. մարտին 2011թ. մարտի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 13.2% եւ 13.1%-ով: Tweet Դիտում՝ 1402