Վրացական Forbes-ի խմբագիրը հեռացել է հրատարակիչ Գ. Եղիազարյանի հետ վեճի պատճառով

27.03.2012 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վրացական Forbes-ի գլխավոր խմբագիր Ռեվազ Սակեվարիշվիլին լքել է պարբերականը: 

Իր որոշումը նա բացատրել է Media Partners (Վրաստանի տարածքում Forbes ամսագրի հրատարակման լիցենզիատեր) հրատարակչության նախագահ Գագիկ Եղիազարյանի միջամտությամբ:

Ռուսական Forbes-ի հետ զրույցում Ռեվազ Սակեվարիշվիլին հայտնել է, որ Media Partners-ը անընդհատ միջամտում էր ամսագրի խնբագրական քաղաքականությանը, սակայն իր համբերության բաժակը լցվեց վրաց հայտնի գործարար եւ քաղաքական գործիչ Բիձինա Իվանիշվիլիի հետ արված հարցազրույցից հետո: Սկզբում Գագիկ Եղիազարյանը ցանկացել էր մասնակցել գործարարին տրվող հարցերի կազմմանը, ապա սկսել է “կտրել” եւ փոփոխել ողջ նյութը: 

«Ես լքել եմ պաշտոնս ի նշան բողոքի: Ինձ համար անընդունելի է նման միջամտությունը խմբագրական անկախությանը», - պատմել է Ռեվազ Սակեվարիշվիլին:

Դիտում՝ 3537
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW