ԼՂՀ կառավարությունը կփոխհատուցի 1993-ին արժեզրկված ավանդների մի մասը

20.03.2012 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ»-ում ԼՂՀ քաղաքացիների` 1993 թվականին արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:

Այդ մասին հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համաձայն հրամանագրի` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1971 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաեւ ԼՂՀ պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում:


Դիտում՝ 3947
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW