Սոցփաթեթի շրջանակում ՌԵՍՈ-ն վճարել է առաջին հատուցումները

12.03.2012 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մարտի 12-ի դրությամբ ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը բավարարել է սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության հիվանդանոցային բուժօգնության հատուցման առաջին երկու հայտերը:

Հատուցման գումարը կազմել է ավելի քան 500.000 դրամ, որը ձևավորվել էր միջին ծանրության երկու վիրահատությունների արդյունքում:

Բացի այդ, սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության ծրագրի շրջանակներում ՌԵՍՈ-ն արդեն սպասարկել է ավելի քան 4 տասնյակ արտահիվանդանոցային հայտեր:

Դիտում՝ 3208

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW