Կոնվերս բանկը եւ Մեդիամաքսը կազմակերպում են համատեղ մրցույթ

12.03.2012 | 15:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս բանկը եւ Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի մաս կազմող Bravo.am կայքը կազմակերպում են կանանց տոներին նվիրված մրցույթ: 

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները պետք է գրեն էսսե (շարադրություն, որի  ծավալը չպետք է գերազանցի 300 բառը)` «Ապագայի կինը» թեմայով:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցույթի հաղթողը Կոնվերս բանկից կստանա Կանանց քարտ` 50.000 դրամ մնացորդով: Երկրորդ եւ երրորդ տեղեր գրավողները “Կոնվերս բանկից” կստանան Կանանց քարտ, համապատասխանաբար, 30.000 եւ 20.000 դրամ մնացորդով:

Շարադրությունների ընտրությունը կայացնելու է Մեդիամաքս-ի եւ Կոնվերս բանկի ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Ընտրություն կատարելիս հաշվի են առնվելու հետեւյալ չափանիշները` աշխատանքի գաղափարը (իդեան), գաղափարը ստեղծագործական կերպով ներկայացնելու ունակությունը, ոճը:

Դիտում՝ 4207

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW