Էլեկտրոնային փողերը Հայաստանում կսկսեն թողարկվել այս ամսվա ընթացքում

06.03.2012 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Իդրամ» էլեկտրոնային վճարումների համակարգի կողմից էլէկտրոնային փողերի թողարկումը կմեկնարկի մարտի ընթացքում, Մեդիամաքս-ին այսօր ասել է համակարգի տնօրեն Գայանե Ստեփանյանը:

Ըստ նրա, մոտ օրերս ընկերությունը կկազմակերպի հանդիսավոր միջոցառում, որտեղ կազդարարվի էլ. փողերի թողարկման մեկնարկը:

Կենտրոնական բանկի խորհուրդն իր այսօրվա նիստում «Իդրամ» ՍՊԸ-ին տրամադրել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:

Դիտում՝ 3857

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW