Երեւան: Մեդիամաքս:2012 թ-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հաճախորդներից ներգրաված ավանդային պորտֆելը նախատեսել է նախորդ տարվա համեմատ ավելացնել ավելի քան 30%-ով` հասցնելով այն 26 մլրդ դրամի: Ընդհանուր ավանդային պորտֆելում գերակշռող կմնան ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները, որոնք կկազմեն 23 մլրդ դրամ` 28%-ով գերազանցելով 2011թ. ցուցանիշը: 2012 թ-ին բանկը նախատեսել է վարկային պորտֆելն ավելացնել մոտ 20%-ով` հասցնելով այն 45 մլրդ դրամի: Նախատեսվում է նաեւ 11%-ով ավելացնել ընդհանուր ակտիվները: «Ընդհանուր առմամբ 2011 թ-ին բանկը լուծել է իր առջեւ դրված զարգացման խնդիրները, հուսով եմ, որ 2012-ին մեզ նույնպես կհաջողվի հասնել պլանավորված ցուցանիշներին,”- նշել է Անելիք Բանկի բյուջեի կազմման եւ հսկողության վարչության պետ Հարություն Բաբայանը: Tweet Դիտում՝ 3331