Պրոմեթեյ Բանկը բիզնես-վարկեր է առաջարկում մինչեւ 10 տարի մարման ժամկետով

21.02.2012 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Պրոմեթեյ Բանկը հայտարարել է երկարաժամկետ` մինչեւ 10 տարի մարման ժամկետով բիզնես վարկերի տրամադրման մասին:

ՊրոմեթեյԲանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է, որ «այս վարկատեսակն առաջին հերթին ուղղված է Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ, կարծում եմ, գրավիչ է իր պայմաններով, հատկապես երկարաժամկետ լինելու առումով: Մասնավորապես, վարկի մինչեւ 10 տարի մարման ժամկետը զգալիորեն կնվազեցնի ժամանակացույցով նախատեսված  ամսական մարումների մեծությունը»:

Վարկերը  տրամադրվում են բիզնեսի զարգացման նպատակով՝ տարեկան սկսած 12%-ից:  Ընդ որում, բանկում չեն կիրառվում վարկային հաշվի սպասարկման տարաբնույթ սակագներ`հաճախորդից  գանձվում է միայն վարկային հայտի ուսումնասիրման  համար նախատեսված գումար` 10 000 դրամի չափով:

Հաճախորդի ցանկությամբ վարկը կարող է տրամադրվել ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:

Դիտում՝ 6420
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW