Վալերի Օվսյաննիկովը թողել է ՎՏԲ-Հայաստան բանկի ղեկավարի պաշտոնը

30.01.2012 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան Բանկի  Դիտորդ խորհրդի որոշմամբ ս.թ. 2012թ. փետրվարի 1-ից բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Յուրի Գուսեւը:

Յուրի Գուսեւը 2009 թվականից զբաղեցրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը:

«ՎՏԲ գլխամասային բանկը իր խորին շնորհակալությունն է հայտնում Վալերի Օվսյաննիկովին Խմբի բիզնեսի զարգացման մեջ ներդրում կատարելու համար: Մենք բարձր ենք գնահատում այն արդյունքները, որոնց ՎՏԲ-Հայաստան Բանկին հաջողվել է հասնել նրա ղեկավարության ներքո 2007 թվականի մարտից մինչ այժմ ընկած ժամանակահատվածում: Վալերի Օվսյաննիկովին մաղթում ենք հաջողություններ իր նոր նախագծերում»,- նշել է ՎՏԲ վարչության անդամ Օլգա Դերգունովան:

Դիտում՝ 7100

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW