2011-ին տնտեսության վարկավորումն Ամերիաբանկում աճել է 50%-ով

30.01.2012 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկի ակտիվները 2011-ին աճել են 32%-ով եւ տարեվերջի դրությամբ կազմել 201.4 մլրդ դրամ, այսօր ասել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Ըստ նրա, բանկի ակտիվների կշիռն ամբողջ բանկային համակարգում կազմում են 9.7%:

Ամերիաբանկի պարտավորություններն անցյալ տարի աճել են մոտ 38%-ով եւ կազմել 166.3 մլրդ դրամ, իսկ բանկի պարտավորությունների կշիռը շուկայում կազմել է 9.8%: Այս թվում, ըստ Տիգրան Ջրբաշյանի, հաճախորդների նկատմամբ բանկի պարտավորություններն աճել են 35%-ով եւ կազմել 91.3 մլրդ դրամ, իսկ հաճախորդների ժամկետային ավանդներն աճել են 45%-ով:

Բանկը ներկայումս ունի 32 000-ից ավելի ֆիզանձ-հաճախորդներ (տարեկան աճը՝ 40%) եւ  2830 իրավաբանական անձ-հաճախորդներ:

Բանկի կապիտալը 2011-ին աճել է 9,7%-ով եւ կազմել 35.1 մլրդ դրամ, ինչը բանկային համակարգում մեծությամբ երկրորդ ցուցանիշն է:

Ամերիաբանկի վարկային ներդրումները 2011-ին կազմել են 135.9 մլրդ դրամ՝ աճելով շուրջ 50%-ով եւ զբաղեցնելով բանկային համակարգի՝ 2011թ. վարկային ներդրումների 10.8% -ը: Բանկի ներկայացուցիչը շեշտել է, որ Ամերիաբանկը միանշանակ առաջատարն է տնտեսության վարկավորման ծավալներով, որոնք ներկայումս գերազանցում են 111 մլրդ դրամը՝ 2011-ին աճելով շուրջ 50%-ով:

Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ 2011-ին բանկը հաջողության սկսել է իրականացնել իր՝ ունիվերսալ բանկ դառնալու ռազմավարությունը՝ 2,5 անգամ ավելացնելով փոքր ու միջին բիզնեսի վարկավորման ծավալները (18.9 մլրդ դրամ), ինչպես նաեւ 56% աճ արձանագրելով ֆիզանձանց վարկային ներդրումներում (ավելի քան 22 մլրդ դրամ):
Շահույթի ծավալով, ըստ Տիգրան Ջրբաշյանի, բանկը զբաղեցնում է համակարգում 4-րդ տեղը՝ տարվա ընթացքում աշխատելով 4.4 մլրդ դրամ, ինչը համակարգի համախառն շահույթի շուրջ 10%-ն է:

Տիգրան Ջրբաշյանը չի մեկնաբանել բանկի կողմից հերթական ֆինանսական կառույցի գնման եւ Վրաստանում բանկային գործունեության ծավալման շուրջ տեղեկատվությունը, ասելով, որ այդ թեմաների վերաբերյալ բանկը կհայտնի հասարակությանը գարնան ընթացքում:

Ամերիաբանկի բիզնես-վարկատեսակների հետ կարելի է ծանոթանալ այստեղ:

 

Դիտում՝ 2480
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW