Երեւանի/Մեդիամաքս/. Անելիք Բանկի վարկային պորտֆելը 2011 թ-ի ընթացքում աճել է 8,7 մլրդ դրամով՝ կազմելով 38,3 մլրդ դրամ, ինչը մոտ 30%-ով գերազանցում է 2010թ. ցուցանիշը: Հիմնականում ավելացվել են բիզնեսի վարկավորման ծավալները, միաժամանակ առաջարկվել են ֆիզիկական անձանց համար նախատեսված տարատեսակ վարկեր` ավտովարկեր, ապրանքների ձեռքբերման ապառիկ, հիփոթեքային, ուսանողական եւ սպառողական այլ տիպի վարկեր:Մասնավորապես, բիզնեսի վարկավորումը աճել է մոտ 21%-ով; ավտովարկավորման ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են մոտ 1 մլրդ դրամով; հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 1,3 մլրդ դրամ` հասնելով 2,4 միլիարդի: Աճ է գրանցվել նաեւ այլ սպառողական վարկերի տրամադրման ծավալներում:2011 թ-ին էական առաջընթաց է գրանցվել ուսանողական վարկերի գծով` անցած տարի տրամադրվել է մոտ 300 ուսանողական վարկ: «Գրեթե բոլոր վարկատեսակների գծով գրանցված աճը վկայում է բանկի կողմից վարած արդյունավետ վարկային քաղաքականության մասին, որում իր ուրույն տեղն ունի մարքեթինգային քաղաքականությունը եւ շուկայում առկա պահանջարկի ուսումնասիրության բաղադրիչը: 2012 թ-ին նախատեսվում է նոր, ճկուն վարկատեսակների ներդրում, որոնք հնարավորություն կտան բանկի հաճախորդներին իրականացնելու իրենց մտահաղացումներն ու ծրագրերը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանը: Tweet Դիտում՝ 4691