Գործադիրն ընդունել է 2 հերթական որոշում՝ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ

19.01.2012 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող այլ տեղեկատվության ցանկը:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են կառավարության մամլո ծառայությունում, գործադիրը հաստատել է նաեւ  պարտադիր կուտակային վճարների և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը։

 Հայաստանում մինչ այժմ գործում է խորհրդային ժամանակներից ժառանգված կենսաթոշակային համակարգը: Պետության կողմից վճարվող կենսաթոշակները ձեւավորվում են պարտադիր սոցիալական վճարներից: 2011-ից ՀՀ-ում գործում է կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, իսկ 2014-ից ներդրվելու է պարտադիր կուտակային համակարգը, որը ենթադրում է քաղաքացու աշխատավարձի 5%-ի փոխանցում անձնական կենսաթոշակային հաշվին: Չնայած կամավոր կուտակային բաղադրիչը գործում է Հայաստանում արդեն մեկ տարի, երկրում կենսաթոշակային կամ ներդրումային հիմնադրամներ դեռեւս չեն գործարկվել:

Դիտում՝ 3783

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW