ՀՀ խոշոր հարկատուների մասնաբաժինը հարկերի ընդհանուր ծավալում 3 տարում աճել է շուրջ 1.5 անգամ

18.01.2012 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Վերջին 3 տարիների ընթացքում խոշոր հարկատուների մասնաբաժինը հավաքագրված հարկերի ընդհանուր ծավալում 35-40%-ից աճել է մինչեւ 60%, ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Արմեն Ալավերդյանի գնահատմամբ, նման ցուցանիշը հարկային վարչարարության բարելավման արդյունք է:

Անդրադառնալով այս տարի 2380 ընկերություններում նախատեսված հարկային ստուգումներին` Արմեն Ալավերդյանն ասել է, որ ստուգումներին ենթակա ձեռնարկությունների սուբյեկտիվ ընտրությունը բացառված է, եւ նրանք բոլորն ընտրվել են համակարգչային ծրագրի կողմից՝ ռիսկայնության չափանիշների հիման վրա:

Դիտում՝ 6305

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW