Արթուր Ջավադյանը կհանդիպի եվրոպական կենտրոնական բանկերի նախագահներին

16.01.2012 | 10:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա, որտեղ հունվարի 16-17-ը մասնակցելու է «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի «Euromoney»» համաժողովին:

Այցի շրջանակներում նախատեսված են Արթուր Ջավադյանի հանդիպումները եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի նախագահների, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Դիտում՝ 4191

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW