Գործարար եւ մրցակցային միջավայրի բարելավումը կառավարության 2012 թ. գերակա խնդիրներից են

12.01.2012 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է գործադիր մարմնի 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները ։

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, 2012 թ. գերակա խնդիր են համարվել գործարար եւ մրցակցային միջավայրի, ընդերքի ոլորտի հողօգտագործման բարելավումը, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթեւան մնացած անձանց բնակարանային ապահովումը:

Բացի այն, գերակա խնդիրների շարքում են գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, զինված ուժերում կարգապահության ամրապնդումը, հայ գրավոր ժառանգության հանրահռչակումը Հայաստանում եւ արտերկրում:

Դիտում՝ 4639

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW