Հունվարի 15-ից «Հրազդան-5»-ը կներգրավվի ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում

10.01.2012 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2011թ. դեկտեմբերի վերջին «Հրազդան-5» ՋԷԿ-ում իրականացվել է էներգաբլոկի համալիր փորձարկում, որի ընթացքում բոլոր սարքավորումները 72 ժամ անընդհատ աշխատել են բեռնվածության տակ:

Այս մասին այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ասել է «ՀայՌուսգազարդ»  ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան  Հարությունյանը:

Ներկայումս «Հրազդան-5»-ը գտնվում է փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում, իսկ հունվարի 15-ից  կներգրավվի ՀՀ էներգահամակարգի բեռի կրման գործընթացում:

Գնահատելով անցած տարին, Վարդան  Հարությունյանը դրական է գնահատել ընկերության կողմից իրականացված ծրագրերը ու  արձանագրած ցուցանիշները`  ընդգծելով դրական տեղաշարժերը ցանցի շահագործման, կորուստների նվազեցման, անվտանգության ապահովման ուղղություններով: 

Դիտում՝ 1916
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW