Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ներդրումային ընկերությունների գործունեությունը կանոնակարգող մի քանի կանոնակարգերում:Մասնավորապես, փոփոխություններ եւ լրացումներ են արվել «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում, «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` ԿԲ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձեւը եւ ժամկետները» կանոնակարգ 4/03-ում եւ «Ներդրումային ֆոնդի կառավարչի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, տնտեսական նորմատիվների խախտումների` ներդրումային ֆոնդի կառավարչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմք համարվող նվազագույն չափը» կանոնակարգ 10/02-ում: Tweet Դիտում՝ 1724