ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն առաջարկում է վարկային արտոնություններ

09.01.2012 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունից օգտվող հաճախորդները կարող են օգտվել հետեւյալ վարկային արտոնություններից.

- փաստաթղթավորված եկամուտ ունեցող «Դրամական փոխանցումների ստացում հեռախոսազանգի միջոցով» ծառայությունից օգտվող հաճախորդներին ապառիկ, ուսման, ոսկու գրավով ապահովված եւ սպառողական այլ վարկերը կտրամադրվեն բանկում տվյալ պահին գործող սակագնից 2% ցածր տոկոսադրույքով (բացառությամբ ամբողջությամբ դրամական միջոցներով ապահովված վարկերի եւ 0% տոկոսադրույքով տրամադրվող ապառիկ վարկերի);

- եթե փաստաթղթավորված եկամուտ ունեցող հաճախորդը վերջին 5 ամիսների ընթացքում առնվազն 5 անգամ փոխանցման հատուկ համակարգերով ստացված փոխանցումները ստացել է հեռախոսազանգի միջոցով, ապա հնարավոր է սպառողական վարկ/վարկային գիծ տրամադրելիս միջին ամսական փոխանցումների գումարի չափով հաշվարկել որպես այլ փաստաթղթավորված եկամուտ;

- եթե փաստաթղթավորված եկամուտ չունեցող հաճախորդը վերջին 5 ամիսների ընթացքում առնվազն 5 անգամ փոխանցման հատուկ համակարգերով ստացված գումարները ստացել է հեռախոսազանգի միջոցով, որոնց միջին ամսական գումարը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը, ապա նրան կարող է տրամադրվել վարկային գիծ մինչեւ 100,000 ՀՀ դրամ գումարի չափով` ACBA Transfer քարտի ժամկետով կամ սպառողական վարկ միջին ամսական փոխանցումների եռապատիկի չափով` առավելագույնը 12 ամիս ժամկետով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն ավելի քան մեկ տարի հնարավորություն է ընձեռում փոխանցում ստացող քաղաքացիներին ստանալ գումարները առանց բանկ այցելելու` զանգահարելով 31 88 88 հեռախոսահամարով: Մեկ տարվա ընթացքում Բանկը թողարկել է ավելի քան 17 000 ACBA-Transfer քարտ, որոնց միջոցով իրականացրել է փոխանցված գումարների ավելի քան 12 000 վճարում:

Ծառայությունից օգտվելու համար հաճախորդները կարող են այցելել բանկ եւ անվճար պատվիրել ACBA-Transfer քարտ: ACBA-Transfer քարտը տրամադրվում է անվճար, չունի տարեկան սպասարկման վարձ, կանխիկացումը բանկի բանկոմատների միջոցով կատարվում է անվճար:

Դիտում՝ 2162
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW