Կառավարությունն ավելացրել է սոցիալական վճարների չափերը

29.12.2011 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2012 թ-ից Հայաստանում կավելանան սոցիալական վճարների չափերը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը նշել է, որ 2012 թ-ից նվազագույն կենսաթոշակը 10 500 դրամի փոխարեն կկազմի 13 000 դրամ:

Նախարարի խոսքով, դրա արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 28 700 դրամի փոխարեն կկազմի 31 300 դրամ, սոցիալական կենսաթոշակի միջին չափը 13 200 դրամի փոխարեն կկազմի 16 500 դրամ, շարքային կազմի զինծառայողներին տրվող հաշմանդամության կենսաթոշակի միջին չափը 17 800 դրամի փոխարեն կկազմի 20 900 դրամ, շարքային կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի միջին չափը 15800 դրամի փոխարեն կկազմի 19500 դրամ:

Պետական նպաստների չափը 13 500 դրամի փոխարեն 2012 թվականին կկազմի 16 000 դրամ:

Դիտում՝ 1768
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW