Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկի ֆակտորինգային ծառայությունները 2011թ. հունվար-նոյեմբերին աճել են 65%-ով, տարվա 11 ամիսների ընթացքում բանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալը կազմել է 1.4 մլրդ դրամ: Ըստ նախնական հաշվարկների, բանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալը 2011թ. արդյունքներով կգերազանցի 2010թ. ցուցանիշն ավելի քան 80 %-ով եւ կկազմի շուրջ 2,0 մլրդ ՀՀ դրամ:Բանկն ավելի քան 1 տարի ստանդարտ ֆակտորինգային ֆինանսավորմանը զուգահեռ հաճախորդներին առաջարկում է դասական ֆակտորինգ, համաձայն որի բանկը, ձեռքբերելով իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները, վճարում է մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը: Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով դասական ֆակտորինգային գործարքների ծավալը կազմել է ավելի քան 400 մլն ՀՀ դրամ, որը բանկի ֆակտորինգի ընդհանուր պորտֆելի 29%-ն է: Առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալը 30.11.11թ. դրությամբ 200 մլն ՀՀ դրամ է, որը կազմում է ընդհանուր ֆակտորինգի պորտֆելի ավելի քան 14%-ը: Tweet Դիտում՝ 1689