Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր ասել է, որ 2011-ին տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական կառուցվածքի էական բարելավում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախարարն ասել է, որ արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ կառուցվածքում 14%-ից հասել է 20-21%-ի, իսկ տնտեսության բոլոր ճյուղերից անկում տեղի է ունեցել միայն շինարարությունում:Ըստ նախարարի, արդյունաբերությունն այս տարի ցուցադրել է դինամիկ աճ՝ 13.5-14%-ով, իսկ արդյունաբերության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 900 մլրդ դրամ:«Տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա արդյունքներով կկազմի 5.5% : ՀՆԱ աճը տարվա արդյունքներով ակնկալվում է 4.6% սահմաններում», - ասել է նախարարը:Տիգրան Դավթյանը մատնանշել է նաեւ այս տարվա հունվար-նոյեմբերին արձանագրված արտահանման 34,6% աճը, նկատելով, որ այն զգալի գերազանցում է ներմուծման աճի տեմպերը: Ըստ նախարարի, 2011-ին զգալի առաջընթաց է գրանցվել նաեւ արտասահմանյան ներդրումների ներգրավման առումով, որոնց ընդհանուր ծավալը հունվար-սեպտեմբերին աճել է 24.2%-ով ($586.7 մլն), իսկ ուղղակի ներդրումների ծավալը՝ 32.6%-ով ($462.5 մլն): Tweet Դիտում՝ 4354