ԱՐՄԵՆԱԼ-ի արտադրության ծավալներն առաջին անգամ գերազանցեցին 25 հազ. տոննան

26.12.2011 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը առաջին անգամ գերազանցեց  արտադրության նախագծային մակարդակը, որ կազմում է տարեկան 25 հազար տոննա փայլաթիթեղ: 2010 թ. ձեռնարկությունն արտադրել է 24,64 հազար տոննա փայլաթիթեղ:

2011 թ. գործարանը հաջողությամբ հավաստագրվեց ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային չափորոշիչի համապատասխանության համար, հասավ  ծախքերի նշանակալի կրճատման եւ հիմնական տեխնիկա-տնտեսական ցուցանիշների բարելավման, հայտնել են ընկերության մամլո ծառայությունում:

ՌՈՒՍԱԼ-ը (ընկերության բաժնետերը) ծրագրում է 2012-2014 թթ. ԱՐՄԵՆԱԼ-ի արդիականացման համար ներդնել  մոտ $6 մլն, ինչը թույլ կտա ձեռնարկության տարեկան արտադրության ծավալը հասցնել մինչեւ 33,6 հազ. տոննայի:

Դիտում՝ 3089
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW