Կոնվերս բանկը զգուշացրել է իր բարեգործական ակցիան շահարկող կորզիչների մասին

22.12.2011 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս բանկն այսօր հայտարարություն է տարածել, որի համաձայն որոշ անձինք, շահարկելով բանկի կողմից իրականացվող “Դարձիր Ձմեռ պապ” բարեգործական ակցիան, գումարներ են կորզում քաղաքացիներից:

«Կոնվերս բանկը պաշտոնապես հայտարարում է, որ այդ խաբեբաները որևէ առնչություն չունեն բանկի հետ` ավելին, նրանք պախարակում են բանկի բարի անունն ու համբավը: Բանկը բարեգործական ակցիա է իրականացնում բացառապես բանկի տարածքում», - ասվում է հայտարարության մեջ:

Դիտում՝ 3953

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW