Տարեվերջին «Անելիք» համակարգի շրջանառությունը կարող է գերազանցել $1մլրդ-ը

22.12.2011 | 14:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք» դրամական փոխանցուումների համակարգով 2011թ. 11 ամիսների ընթացքում  փոխանցումների թիվը կազմել է 1 405 088, ինչն ավելի քան 50%-ով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ս.թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում «Անելիք» համակարգով իրականացված փոխանցումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14%-ով: Այս տարվա 11 ամիսներին կատարված փոխանցումների ծավալը կազմել է $951 մլն 464 հազ. 240-ին համարժեք գումար:

Աճի նման տեմպերի պահպանման դեպքում «Անելիք» համակարգի շրջանառությունը տարեվերջին կգերազանցի $1 մլրդ-ը:

«Ոգեւորիչ է, որ աճում են դեպի Հայաստան փոխանցումների ծավալն ոչ միայն Անելիք Բանկով, այլեւ հայկական այլ բանկերով, որոնք օգտվում են «Անելիք» համակարգից: 2011 թ-ին «Անելիք» համակարգով փոխանցումների աճի տեսանկյունից առանձնացել են հայկական 3 բանկեր` Հայէկոնոմբանկը, Արարատբանկը եւ Զարգացման Հայկական Բանկը, որոնք գրանցել են թե ծավալային, եւ թե քանակական զգալի աճ»,- հայտնել են Մեդիամաքսին Անելիք Բանկում:

Դիտում՝ 3078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW