Կասեցվել է հանրային սննդի ոլորտում սերտիֆիկատների տրամադրումը

22.12.2011 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր որոշել է կասեցնել հանրային սննդի ոլորտում սերտիֆիկատների տրամադրման գործընթացը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ սերտիֆիկատների տրամադրմամբ զբաղվում են պետական 4 մարմիններ:

“Տարեկան տրամադրվում են 400-500 սերտիֆիկատներ, որոնք լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր, հավելյալ ծախսեր են ստեղծում բիզնես-միջավայրի համար”, - ասել է նա:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ “այս որոշմամբ էական բարելավում է լինելու ներմուծողների եւ արտահանողների համար”

“Բյուրոկրատական քաշքշուկը եւ կոռուպցիոն ռիսկերը սրանով վերացվում են”,- ասել է Տիգրան Սարգսյանը:   

Դիտում՝ 5236

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW