Կոնվերս բանկը նախաձեռնել է «Դարձիր ձմեռ պապ» բարեգործական ակցիա

13.12.2011 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս բանկը նախաձեռնել է «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիա, որի շրջանակներում  բանկը Ամանորի նվերներ է մատուցում «Մարի Իզմիրլյան» մանկատանը:

Նվիրատվությունների համար բանկի գլխամասային գրասենյակում եւ երևանյան 4 մասնաճյուղերում՝ «Կենտրոնական», «Սայաթ-Նովա», «Արարատյան» եւ «Մոսկովյան», տեղադրված են հանգանակության արկղեր: Հանգանակության ավարտին բանկը կրկնապատկելու է նվիրաբերված գումարը, հայտնել են բանկում:

Բանկն այս տարի կնվիրի մանկատանը կենցաղային տեխնիկա, գորգեր, այլ անհրաժեշտ պարագաներ: «Մարի Իզմիրլյան» մանկատան աջակցման համար բանկում գործում է 19300 36912207200 հաշվեհամարը:

Դիտում՝ 6397

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW