Յունիբանկը Վանաձորում կբացի նոր մասնաճյուղ

08.12.2011 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ տարեվերջ Յունիբանկը Վանաձոր քաղաքում կբացի նոր “Լոռի” մասնաճյուղ, որը գործելու է Գ.Լուսավորիչի 38/1 հասցեով:

Մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում:

«Լոռի» մասնաճյուղը կլինի Յունիբանկի թվով երկրորդ մասնաճյուղը Վանաձորում: 2002թ.-ից Թումանյան 3 հասցեում գործում է “Վանաձոր” մասնաճյուղը:  

Մինչեւ տարեվերջ նախատեսվում է նոր մասնաճյուղ բացել նաեւ մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում:

Ներկայումս Յունիբանկի մասնաճյուղերի ընդհանուր թվաքանակը կազմում է 37:

Դիտում՝ 5783

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW