Նաիրի կոնյակը ստացել է Գրան Պրի եւ ոսկե մեդալ

05.12.2011 | 22:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի կոնյակի գործարանի Նաիրի կոնյակը ստացել է Մոսկվայում կայացած «Միջազգային գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթի Գրան Պրի-ն եւ արժանացել է ոսկե մեդալի:

Մրցույթին, որն անց էր կացվում “Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության” (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 115 թունդ ալկոհոլային խմիչքներ 15 երկրներից` այդ թվում Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից եւ Ֆրանսիայից:

Սա այս տարվա ընթացքում Նաիրի կոնյակին շնորհված արդեն երկրորդ մրցանակն է: Փետրվարին Մոլդովայում կայացած Գինու եւ ալկոհոլային խմիչքների միջազգային մրցույթում Նաիրի կոնյակն արժանացել է ոսկե մեդալի: 

«Միջազգային գինու եւ թունդ ալկոհոլային խմիչքների» մրցույթի արդյունքներով ԱրԱրԱտ-ը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն ապրանքանիշ» անվանակարգում:   

Դիտում՝ 3656

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW