Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 5-ի դրությամբ Վերին Լարսի անցակետը հատել են հայկական բեռնափոխադրողների թվով 60 բեռնատար մեքենաներ, եւս 20-ը կանցնեն օրվա ընթացքում:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, առաջիկա օրերին բոլոր մեքենաները կանցնեն անցակետը:“Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ - Կոբի հատվածում երթեւեկությունը արգելված է 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Տրեյլերների, կիսատրեյլերների երթեւեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում` քարշային շղթաների օգնությամբ”,- հայտնում են գերատեսչությունում: Այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: 2 եւ ավելի տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է:Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ առատ ձյան եւ բքի պատճառով 150-ից ավելի հայկական բեռնատար մեքենաներ մնացել էին Վերին Լարսի անցակետում: Դեկտեմբերի 3-ին այդ մեքենաների առաջին խմբաքանակը սկսել էր տեղաշարժվել: Tweet Դիտում՝ 1792