Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերը թույլատրվել են առեւտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում

02.12.2011 | 18:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:Դեկտեմբերի 2-ից “Ազգային հիփոթեքային ընկերություն” ՎՎԿ ՓԲԸ զեղչատոկոսային անվանական պարտատոմսերի առաջին թողարկումը թույլատրվել է առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի ազատ Сbond շուկայում:

Այս թողարկումն ներառում է 100 000 դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 9,38% տարեկան եկամտաբերությամբ 10 000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB1 բորսայական հապավմամբ, հայտնել են բորսայի մամլո ծառայությունում:

Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումն առաջին անգամ է իրականացվում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի տեղաբաշխման հարթակի միջոցով:

Դիտում՝ 6049

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW