“Հայփոստ”-ը եւ Ռուսաստանի փոստը մտադիր են խորացնել համագործակցությունը

29.11.2011 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. “Հայփոստ”-ի եւ Ռուսաստանի փոստի պատվիրակությունների Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության խորացման մասին:

Մասնավորապես, նախատեսվում է ակտիվացնել առկա մեխանիզմները, որի արդյունքում դրամական փոխանցումները, ծանրոցները եւ նամակները ավելի արագ կհասնեն հասցեատերերին:

Որոշվել է ստեղծել երկու աշխատանքային խումբ` արագ դրամական փոխանցումների կազմակերպման եւ փոստային փոխանակման կատարելագործման հարցերով:

Դիտում՝ 3891

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW