ՎՏԲ- Հայաստան բանկը միացել է «Զոլոտայա Կորոնա» համակարգին
28.11.2011 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան բանկը միացել է «Զոլոտայա Կորոնա» միջազգային դրամական փոխանցումների համակարգին:
Հաճախորդները «Զոլոտայա Կորոնա» համակարգի միջոցով հնարավորություն ունեն ցածր սակագներով փոխանցել եւ ստանալ դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ռուսական ռուբլով բանկի 68 մասնաճյուղերից յուրաքանչյուրում, հայտնել են բանկի մամլո ծառայությունում:
«Զոլոտայա Կորոնա» համակարգի հետ համագործակցությունից բանկն ակնկալում է մեծ թվով հաճախորդների բարձր մակարդակով եւ շահավետ սակագներով սպասարկման հնարավության իրականացում: Սակագները սկսում են 0.5%-ից Ռուսաստանից եւ 1.5% Հայաստանից փոխանցման համար»,- նշել է բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը:
Բանկում գործում են նաեւ MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Անելիք, Быстрая почта, RIA Money Transfers եւ Contact համակարգերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: