Երեւան/Մեդիամաքս/. Ինեկոբանկը առաջարկում է իր նոր ավանդ` “Պրոգրեսիվ”: Նոր ավանդը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ունեն որոշակի ազատ գումար, ցանկանում են եկամուտ ստանալ, սակայն հստակ չգիտեն` երբ այդ գումարն իրենց կարող է պետք գալ: “Պրոգրեսիվ” ավանդի բարձր եկամտաբերությունը ձեւավորվում է աճող տոկոսադրույքի եւ բանկի կողմից վճարվող լրացուցիչ բոնուսների միջոցով: “Պրոգրեսիվ” ավանդը կարող է ներդրվել 12 կամ 24 ամիս ժամկետով, իսկ ավանդի նվազագույն չափը սահմանված է 300,000 ՀՀ դրամ, 1,000 ԱՄՆ դոլար կամ 1,000 Եվրո: Յուրաքանչյուր եռամսյակ ավանդի տոկոսադրույքը աճում է հասնելով տարեկան մինչեւ 12%՝ 1 տարով ներդնելու դեպքում կամ տարեկան մինչեւ 14.5%՝ 2 տարով ներդնելու դեպքում: Կախված ավանդի մեծությունից Բանկի հաճախորդները կարող են ստանալ նաեւ ArCa, Cirrus/Maestro կամ MasterCard քարտեր՝ անվճար: Հաճախորդը կարող է ցանկացած պահի խախտել ավանդային պայմանագիրը` պահպանելով ամբողջական եռամսյակների համար հաշվեգրված տոկոսագումարը, իսկ ոչ ամբողջական եռամսյակների համար տոկոսագումարը կվերահաշվարկվի \"Ցպահանջ\" ավանդի տոկոսադրույքով: Այն հաճախորդները, ովքեր չեն խախտել ավանդային պայմանագիրը ժամկետի ողջ ընթացքում, 12-րդ եւ 24-րդ ամիսների համար կստանան բոնուս՝ տարեկան 0.6% չափով: Tweet Դիտում՝ 5281