Երեւան/Մեդիամաքս/. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ը վերաբացել է Կոմիտաս 47 հասցեում` «Ռենո-Նիսան» ավտոսրահի մասնաշենքում գտնվող իր մասնաճյուղը:Մասնաճյուղը փակվել էր 2009 թ. հունիսին` բանկի կողմից սպառողական վարկավորման ժամանակավոր դադարեցման հետևանքով, հայտնել են HSBC-Հայաստանի մամլո ծառայությունում, հավելելով, որ եթե նախկինում հաճախորդները կարող էին դիմել այդ մասնաճյուղ միայն ավտովարկավորում ստանալու նպատակով, ապա վերաբացված մասնաճյուղում նրանց հասանելի են բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները: Բանկն առաջարկում է նաեւ 13%-ից սկսած ավտովարկեր «Ռենո-Նիսան» (Կոմիտաս 47), «Ֆորդ-Վոլվո-Լենդ Ռովեր» (Աճառյան 42), «Պեժո» (Ռուբինյանց 33/1) եւ «Շևրոլե» (Հալաբյան 18) ցուցասրահներից ավտոմեքենա գնող հաճախորդներին: Tweet Դիտում՝ 4371