ԼՂՀ կառավարությունը 2012-ին կանխատեսում է 10% տնտեսական աճ

15.11.2011 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կառավարությունը 2012 թվականին ծրագրում է ավելացնել սեփական եկամուտների ծավալը 3,3 մլրդ դրամով:

Այս մասին այսօր ԼՂՀ կառավարության նիստում ասել է փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Նրա խոսքով, կաճի նաեւ ԼՂՀ-ին Հայաստանի կողմից տրամադրվող միջպետական վարկի ծավալը:

Ընդհանուր առմամբ ԼՂՀ պետբյուջեի ծախսերը 2012 թվականին կկազմեն ավելի քան 76 մլրդ դրամ:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր նշել է, որ չնայած համաշխարհային տնտեսության գործընթացների հետ կապված ակնկալվող բարդությունների` 2012 թվականին ԼՂՀ-ում կապահովվի տնտեսության ավելի քան 10% աճ, ինչը թույլ կտա ավելացնել սոցիալական նպաստների ծավալները:

Դիտում՝ 5042
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW